Հարձակվել են «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի վրա

azatutyun.am և araratnews.am կայքերի  լրագրողների մասնագիտական գործունեությանը  խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am  կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

«Ազատություն» ռ/կ-ից տեղեկացնում են, որ շտաբում գտնվող մի խումբ անձինք, այդ թվում՝ երիտասարդներ, հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, սկսվել է քաշքշուկ և մեր թղթակիցը աչքի հատվածում թեթև վնասվածք է ստացել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել