Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ):
Տնօրինության համար հիմք է ծառայել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և թեմական խորհրդի միջնորդագիրը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Փաուլ Բոգդան: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք՝ մարտի 27-ին կարգալույծ հռչակվեց Տ. Մովսես քահանա Մանուկյանը (Վիրահայոց թեմ)։