Վերաքննիչ դատարանի որոշմամբ 3 տարի ազատազրկման դատապարտված անձը ազատվեց պատժի կրումից

Արտյոմ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, դիտավորությամբ ոտքով երկու անգամ հարվածել է ժամկետային զինծառայող շարքային Աղաբեկ Բաղդասարյանի ձախ կոնքային շրջանին`վերջինիս առողջությանը պատչառելով ծանր վնաս:

Արտյոմը մինչ այդ դատապարտված չի եղել, իր մեղքն ընդունել է ու առաջին ատյանում խնդրել է արագացրած կարգով իրականացնել դատաքննությունը։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում շեշտել է, որ ամբաստանյալի նկատմամբ պատժի չափը որոշելիս՝ Դատարանը վերոգրյալ անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքերի հետ մեկտեղ հաշվի է առել նաև այն, որ տուժող կողմը որևէ բողոք-պահանջ չունի և չի ցանկանում, որ անձը քրեական պատասխանատվության ենթարկվի:

Այդուհանդերձ դատավոր Ա.Սարդարյանը նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի իր վճռում որոշել է Արտյոմ Ղազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Կողմը վերաքննիչ բողոք է բերել, որը քննվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ։ Դատարանը, երեկ հրապարակել է իր որոշումը, որի համաձայն ամբաստանյալն ազատվել է պատժի կրումից, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել