Լրացել է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետը

2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ. մարտի 18-ը:

Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության թվով 28 021 դիտորդ:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան:

2017 թվականի մարտի 18-ին լրացել է նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 89 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 1 244 ներկայացուցիչներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվել է 31 օտարերկրյա զանգվածային լրատվության միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել