ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող խոշոր բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքը։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Կարևորելով առաջադեմ և ժամանակակից համակարգի ներդրումը՝ նախարարը նշել է, որ ակնկալում է բոլորի աջակցությունը։
Քննարկման ընթացքում բժշկական հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց կենտրոններում տվյալների մուտքագրման ընթացքը, առանձնահատկությունները և պարզաբանման կարիք ունեցող հարցերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարության կողմից ձևավորված խումբն, ըստ անհրաժեշտության, կայցելի բժշկական հաստատություններ` տեղում օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Ալթունյանը նշել է, որ նման քննարկումները կկրեն պարբերական բնույթ, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքելու ծագող բոլոր հարցերին և նպաստելու համակարգի սահուն ներդմանը: