Արծվիկ Մինասյանին ժամանակավորապես կփոխարինի Սիմոն Պապյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ին որոշում է ընդունել՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 13-31-ը ներառյալ։
2. Արծվիկ Մինասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի վրա»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել