ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց Մարդու իրավունքների ամենամյա զեկույցը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել այն մասին, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց Մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որը դիտարկում է մարդու իրավունքներն աշխարհի բոլոր երկրերում և պատրաստվում է ԱՄՆ կոնգրեսի պահանջով: Զեկույցը դիտարկում է անձնական, քաղաքացիական, քաղաքական և աշխատանքային իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և այլ միջազգային պայմանագրերով: Շուտով հասանելի կլինի նաև զեկույցի հայերեն թարգմանությունը, իսկ մինչ այդ կարող եք ընթերցել անգլերեն տարբերակն այս հղմամբ՝ https://www.state.gov/j/drl/rls/hrrpt/»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել