Մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ պարգևատրելու մասին:
Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ գործունեության համար Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Սամվելի ԹՈՒՄԱՆՅԱՆը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ գործունեության համար Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Քրիստիան Ստեփանի ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Արմեն Վաչիկի ՂԵՎՈՆԴՅԱՆը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
Դիվանագետի օրվա առթիվ, բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիգրան Թելմանի ԳԵՎՈՐԳՅԱՆը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
Դիվանագետի օրվա առթիվ, երկարամյա անբասիր գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Դավիթի ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆը պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով: