Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, մինչև 30 տարեկան, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող ՀՀ քաղաքացիներին` Ճանապարհային ոստիկանության վարչական մասում ավագ տեսուչի և տեսուչի (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատելու համար:
Դիմումներն ընդունվում են առձեռն` Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում` կադրերի բաժնի կողմից (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9):
Սկզբնական ներկայացվող փաստաթղթերն են`
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- դիպլոմ,
- սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք,
- ինքնակենսագրություն (CV, ռեզյումե):
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (11) 546795 հեռախոսահամարով: