Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում ե մ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: