Փետրվարի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամաբ Շիրակի փոխմարզպետ նշանակվեց Խաչատուր Վարագյանը: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ ԱՄՍԱԹԻՎ ԾՆՆԴԱՎԱՅՐ
13-ը մարտի 1958թ. Շիրակի մարզ ք. Արթիկ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1965-1973թթ. Արթիկի թիվ 4 միջնակարգ դպրոց
1973-1977թթ. Արթիկի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում
1978-1980թթ. ծառայություն խորհրդային բանակում
1980-1985թթ. Մոսկվայի սննդարդյունաբերական ինստիտուտ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1986-1991թթ. ,,Լյուքս,, փոքր ձեռնարկությունում արդյունաբերության տնօրեն
1991-1996թթ. ,, Արթիկի,, ,,Շրջկոպ,,-ում արդյունաբերության վարիչ
1996-2002թթ. ,, Հայկ, Աննա, Լիաննա,, ՍՊԸ-ի տնօրեն
2002-2005թթ. ,, Հայռուսգազարդ,, ՓԲԸ Շիրակի ԳԳՄ-ի Արթիկի տեղամասի պետ
2005-2008թթ. ,, Հայռուսգազարդ,, ՓԲԸ Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն
2008-2012թթ. Արթիկի քաղաքապետ
2012-2013թթ.-Արթիկի գազի ՏՏ-ում իրացման գծով տեղակալ
2013-2017թթ. Արթիկի գազի ՏՏ-ի պետ
22.02.2017թթ- ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2005թ. – Արթիկի ավագանու որոշմամբ ստացել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի