«Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագծի մասին տեղեկյակ չէր նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը. «Չէ տեղյակ չեմ: Գիտեմ, որ այդպիսի խոսակցություն կար՝ հանձնաժողովի հիմքերի վրա ստեղծել մասնագիտացված կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմին. դա ես լսել եմ: Բայց որ օրինագիծ էլ կա, ես տեղյակ չեմ»,- ասաց նա:
Նշենք, որ փետրվարի 3-18-ը e-draft.am նորաստեղծ կայքում հանրային քննարկման է ներկայացված եղել վերոնշյալ օրինագիծը, սակայն հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներից շատերը տեղյակ չեն այս օրինագծի գոյության մասին:
Ինչ վերաբերում է ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, Վ. Հոկտանյանը նշեց.
«Քանի որ քաղաքական կամքի,մեղմ ասած, անբավարար մակարդակ կա երկրում և նաև այդ հանձնաժողովի լիազորությունների անբավարար լինելը հնարավորություն չեն տալիս այդ հանձնաժողովին էֆեկտիվ աշխատել: Ես այդքան էլ հակված չեմ կոնկրետ հանձնաժողովի մեղքը տեսնել: Նույնը կարող եմ ասել իրավապահ մարմինների և կանխարգելիչ ֆունկիցաներ ունեցող այլ մարմինների մասին: Բոլոր այդ մարմինները էֆեկտիվ կաշխատեն, երբ կլինի քաղաքական կամք՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու»: