Փաստաբանի ամենաերկար ճառը պատմության ընթացքում

1816թ-ին Ֆրանսիայում ռազմական տրիբունալը գեներալ Ժանա Տրավոյին դատապարտել է մահապատժի՝ հայրենիքի դավաճանության համար: Դատավարությունից հետո Ժանա Տրավոյին պետք է կախաղան բարձրացնեին:
Գեներալը չէր ցանկանում դատապարտվել և իր փաստաբանի՝ Լուի Բերնարի հետ խնդրեցին դատարանին, որ մահապատիժը հետաձգեն մի քանի օրով, այն բանի համար, որ Ֆրանսիայի թագավորն այդ ընթացքում ներում շնորհի Ժանա Տրավոյին: Այդ խնդրանքով գեներալը և իր փաստաբանը նախապես դիմել էին թագավորին:
Դատարանը ուշադրություն չդարձրեց իրենց խնդրանքին և չհամաձայնվեց հետաձգել մահապատիժը: Այդ ժամանակ փաստաբանը ստիպված եղավ դիմել խորամանկության՝ փաստաբանի ճառը տևեց 120 ժամ. նա 5 օր, 5 գիշեր անընդմեջ խոսեց: Այդ ընթացքում գեներալի կինը հասցրեց բերել թագավորի կողմից տրված ներման լուրը:
Դատավորն այնքան զայրացած էր, որ փաստաբանին դատապարտեց ազատազրկման, սակայն գեներալը փրկվեց մահապատժից, որի համար փաստաբանը և գեներալի կինն անբացատրելի երջանիկ էին:
Պաշտպանի ճառը բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր առանձնահատուկ և կարևոր տեղը դատավարության ժամանակ: Նշենք նաև, որ դատարանը չի կարող դատական վիճաբանությունների տևողությունը սահմանափակել որոշակի ժամանակով, սակայն նախագահողն իրավունք ունի ընդհատել վիճաբանություններին մասնակցող անձանց, եթե նրանք շոշափում են քննարկվող գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ:
Հավելենք նաև, որ դատական վիճաբանությունները բաղկացած են մեղադրողի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի, քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի, պաշտպանի, ամբաստանյալի` նշված հաջորդականությամբ արտասանած ճառերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել