Նոր հնարավորություն քաղաքացուն՝ անհրաժեշտ այս կամ այն փաստաթուղթը ստանալու համար

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի քաղաքացիներ
Ուրախ եմ տեղեկացնելու, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ և Նոյեմբերյան համայնքների «Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն գործարկվել են պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ: Դա նշանակում է՝ այդ համայնքների մեր քաղաքացիները կխնայեն ժամանակ և ռեսուրսներ:
Երեք ամիս առաջ, երբ մեկնարկում էր «միասնական գրասենյակներ» ծրագիրը, առիթ եմ ունեցել նշել, որ այն զգալիորեն հեշտացնելու է պետական մարմիններին դիմելու ընթացակարգը մարզերի բնակչության, հատկապես՝ սահմանամերձ և հեռավոր համայնքների բնակիչների համար: Այն հնարավորություն է ընձեռում քաղաքացուն իրեն անհրաժեշտ այս կամ այն փաստաթուղթը (չդատվածության տեղեկանք, ամուսնության բացակայության տեղեկանք և բազմաթիվ այլ փաստաթղթեր) ստանալու համար չգնալ մարզկենտրոն կամ Երևան, այլ` դիմում ներկայացնել, օրինակ, մոտակա «Հայփոստի» գրասենյակ և այնուհետ՝ այնտեղից ստանալ պատրաստի արդյունքը:
Ինչպես գիտեք, միասնական գրասենյակներ գործում են նաեւ Երեւանում, Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում:
Մեծապես կարևորում եմ նաև, որ բացի պաշտոնական իրազեկումից մեզանից յուրաքանչյուրը ևս այս հնարավորության մասին տեղեկացնի մեր քաղաքացիներին իրեն հասանելի եղանակներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել