Beeline-ը տեղեկացնում է, որ «Իզի Փեյ» ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորությունը կվերականգնվի:
Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝
10-ից մինչև 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է – 0 ՀՀ դրամ,
51-ից մինչև 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է – 30 ՀՀ դրամ,
1,000-ից մինչև 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է – 0 ՀՀ դրամ:
Նշենք, որ բաժանորդները կարող են վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով: