Վարչապետ Կարեն Կարապետյանն կառավարության նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց տվեց, թե կառավարության անդամների հետ հանդիպումը շաբաթ օրն է լինելու: Ինչի ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ օրն է նախատեսվում:
Վարչապետը հաստատեց շաբաթ օրվա հանդիպումը և ներկայացրեց, որ հանդիպման օրակարգային հարցերը հինգն են լինելու՝ Կառավարության ծրագրի կատարումը, հանձնարարականների կատարումը և կարգապահությունը, ներդրումային ծրագրերը, հանրության հետ աշխատանքը, տեղեկացնելը կատարվող աշխատանքների վերաբերյալ և բարեփոխումները և փոփոխությունները: