Վարչապետը նոր հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին

Այսօր կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը մի շարք հանձնարարականներ տվեց:

Նա հայտարարեց, որ մեկնարկում են «Մաքուր Հայաստան» ծրագիրը. թե տեղացիների և թե զբոսաշրջիկների համար գրավիչ է մաքուր այգիներ, ճանապարհներ և համայնքային այլ վայրեր ունենալը: Այս իսկ նպատակով տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարվեց 2 ամվսա ընթացքում ներկայացնել ծրագրի հայեցակարգը, որ կներառի նաև գործողությունների պլանը, ժամանակացույցը:

Այնուհետև հայեցակարգը կներկայացնի հանրային քննարկման:

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր օտարերկացիների կողմից Հայաստանի մուտքի արտոնագրեր ստանալու ընթացակարգում խոչընդոտներից վերացմանը: Ոստիկանությանը հանձնարարվեց 1 շաբաթվա ընթացքում ներկայացնել որոշման նախագիծ՝ կառավարության 1268-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ, որով կվերացնի սահմանային կետերում դիմում-հարցաթերթիկներ լրացնելու պահանջը:

Հանձնարարվեց նաև ֆինանսների նախարարին քննարկում կազմակերպել՝ մուտքի արտոնագրային վճարները անկանխիկ տարբերևակով գանձելու հնարավորության վերաբերյալ:

Երրորդ հանձնարարականը վերաբերում էր շենքային տարածքների արդյունավետ օգտագործմանը: Վարչապետը նշեց, որ պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են համապատասխանում  հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են կամ արդյունավետ չեն օգտագործվում:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց գործադիրի բոլոր անդամներին պետական գույքի կառավարման վարչության հետ միասին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել  զբաղեցված շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություններ՝ այդ տարածքների օպտիմալացման և ավելի նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել