Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Արթուր Մելիքյանի հետ հարցազրույցը.
-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեքհիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:
-Կարևորում եմ պալատի խորհրդի, որպես կոլեգիալ մարմնի, դերը փաստաբանական համայնքի զարգացման գործում, ուստի առաջադրվելուս նպատակը հենց այդ զարգացմանն աջակցելն է եղել՝ հաշվի առնելով նախկինում ունեցած փորձառությունս, այդ թվում կոլեգիալ մարմինների կազմում աշխատանքս: Նախ կարծում եմ կարևոր է խորհրդի անդամի անկախությունը, պալատի վարչական լծակներից, այդ թվում և առաջին հերթին նախագահից (անկախ անձից), ինչը կարևոր է բազմակարծության ապահովման համար: Երկրորդը, ինչի մասին կուզեի նշել, փաստաբաների շահերի պաշտպանվածության մակարդակի բարձրացումն է, այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների միջոցով: Երրորդն, ինչին կարևորություն եմ տալիս, փաստաբանների ներուժի օգտագործումն է տարբեր իրավական խնդիների լուծման գործում, որպեսզի փատաբաները բարձրացնեն հարցեր և առաջարկեն լուծումներ՝ լինելով նախաձեռնող և հետևողական: Սրանք են այն մոտեցումները, որոնց շուրջ համագործակցելու համար միացել եմ մի խումբ այլ գործընկերներիս հայտարարությանը:
-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրումենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:
-Այս հարցի հետ կապված, եթե չեմ սխալվում, քննություն է ընթանում, որը պետք է տա այդ հարցերի պատասխանը: Շատ ցավալի է, որ իրավունքների պաշտպանության գործունեություն իրականացնող անձանց միության հետ է կապված քրեական գործը, բայց ունենք այն, ինչ ունենք: Մի բայն միայն առանձնահատուկ կուզեի ընդգծել՝ անձնական մակարդակի վրա կանխակալ կարծիքները ոչ մի լավ բանի չեն հասցնելու:
-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն,որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
-Արդյունավետության մասին խոսելու համար կարևոր է գնահատել՝ ինչ օգուտ են տվել կատարված ծախսերը կոնկրետ փաստաբաններին, օրինակ, վերապատրաստման դասընթացները և այլն: Հենց այստեղ էլ թաքնված է՝ ինչ պիտի արվի պատասխանը. պետք է ստեղծել մեխանիզմ, որը հնարավորություն տա գնահատել ծախսի արդյունավետությունն, այլ ոչ թե միայն հրապարակել, թե այս կամ այն բանն է արվել:
Վերջում կուզեմ ասել, որ տպավորություն եմ ստացել, թե պայքար է սկսվել ինչ-որ անձերի մաքուր լույսի տակ ներկայացնելու, իսկ մյուսներին սևացնելու համար, մանավանդ երբ անձը չի էլ մասնակցում խորհրդի ընտությանը: «Թիմ», «ցուցակ», «մենք», «նրանք» մոտեցումները ճիշտ չեն այս դեպքում, և պալատական պնակալեզության են նմանվում. այ սա պետք է վերանա: