Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին:
Նախ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարավեց ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 13,14,15 տարեկան և 2016թ առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական ցուցանիշների արդյունքներն ու վերլուծությունները:
Վարչապետը նշեց, որ առանձնացվել են վնաս ձևավորած, գործունեություն չծավալածընկերությունների ցանկը, քիչ շահույթ ունեցող պետական մասնակցությամբ առևտրային այն կազմակերպությունները.
«Հանձնարարվում է գործադիրի անդամներին ներկայացնել իրենց դիրքորոշումը՝ ցանկում ընգրկված ընկերությունների և կառավարիչների գործունեության վերաբերյալ, և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ »,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նախարարը սփյուռքի նախարարին ու մյուս նախարարությունների ղեկավարներին համատեղ քայլեր ձեռնարկել՝ սփյուռքի հետ երկխոսությունն ու համատեղ գործունեությունը ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ. «Հանձնարարականը հակիրճ է, սակայն հասականալի է, որ այն շերտեր ունի»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև հանձնարարական տվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ ուսումնական հաստատություններում մարզական գույքի և սպորտդահլիճների գույքագրման ուղղությամբ, ինչպեսև ձեռնարկել միջոցներ հատկապես գյուղական համայնքներում սպորտային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ:
Վարչապետը նախարարին նկատողություն արեց, որ այս ուղղությամբ դեռևս առաջարկություններ չի ներկայացրել. «Ուշադիր եղեք»: