2,4 միլիոն եվրո՝ տեսահսկման սարքեր ձեռքբերելու համար

Այսօր գործադիրը հաստատեց կառավարության աշխատակազմին շուրջ 294 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված նախագծում նշվում է.

«Ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվինՀՀ կառավարության աշխատակազմին 2017 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 293,679.0 հազ. դրամ, որից 84,615.0 հազ դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դա­սակարգման «վարչական սարքավորումներ» հոդվածով, իսկ 209,064.0 հազ դրամը` տեսահսկման համակարգերի ձեռքբերման համար առաջացած հարկային պարտա­վո­րությունների  մարման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «այլ հարկեր» հոդվածով)»:

Սահմանվում է նաև, որ  2,4 միլիոն եվրո գումարը հատկացվում է ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով՝ տեսահսկման համակերգերի ձեռքբերման և առաջացած հարկերի վճարման համար:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել