Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին նոր կարգադրություն է ստորագրել.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Իրավաբան.net