Դադարեցվել է 53 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը

2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 րթուղով (Ջրվեժ – Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով.

Ջրվեժ (սկ.) – Քոչինյան – Բագրևանդի – Մոլդովական – Գայի 1-ին – Ստեփանյան փողոցներ – Գայի պողոտա – Մուրադյան – Դ. Բեկի – Ռոստովյան – Գ. Նժդեհի փողոցներ – Արշակունյաց – Բագրատունյաց պողոտաներ – Գ. Նժդեհի հր. – Բագրատունյաց պող. – Չեխովի – Արտաշիսյան – Հ. Հովհաննիսյան փողոցներ – Վերին Չարբախ (վկ.):

Հետադարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. – Գ. Նժդեհի – Ռոստովյան փողոցներ,  շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ավտոբուսային հ. 4 երթուղին սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում՝ նշված երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար (հեռ.՝ 011674420, 011674460)։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել