Երևանի քաղաքապետարանը՝ վարորդներին

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել