Ադրբեջանցի դիվերսանտի մայրը հաստատում է, որ ԼՂՀ ՊԲ կողմից գերեվարված երիտասարդը զինծառայող է

Ադրբեջանցի դիվերսանտի մայրը հերքում է պաշտոնական վարկածը և բացահայտում, որ Զաքիր Հասանովը ստախոս է: Այս մասին Ֆեյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.

«1. – (մայրը). Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել էր տուն և չէր աշխատում: Չորս ամիս է, ինչ կամավոր ընդունվել է ծառայության: Երեկ գիշերը (01.02.2017թ.) զարգահարել են ինձ զորամասից ժամը 01:30 սահմաններում և ասել, որ զորամաս չի եկել: Ես էլ ասացի, որ եկել է զորամաս, ոնց թե չի եկել: Այնուհետև ասացին, չէ չի եկել: Հետո էլ, թե գերի է ընկել, ես էլ ասացի որտեղից գիտես դու դա: Ասաց, որ համացանցում է գրված: Ես էլ ասացի համացանցում գրված է, քո զինվորն է, քո մոտ է լինում, դու պետք է իմանաս ուր է գնացել, որտեղից է գալիս: Գիշերվանից որևէ նորություն չկա:
2. – (լրագրող). Իսկ հայրը որտեղ է:
1. – Հայրը գնացել է զորամաս:
3. – (հավանական է տատիկը) երեկ (01.02.2017թ.) ժամը տասին ասաց գնում են զորամաս:
4. – (կողքից խոսացող կնոջ ձայն). երեկ այստեղ է եղել, գիշերը մնացել է, իսկ հաջորդ օրը առավոտյան գնացել:
1. – Երեկ չէ անցած օրը երեկոյան եկավ մեր տուն գիշերը մնաց, և առավոտյան գնաց զորամաս»:

Ըստ Ռազմինֆո կայքի տվյալների փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

Լրատվամիջոցները հաստատում են, որ գերեվարվածը գործող զինվորական էր:

Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

Ադրբեջանի ԶՈւ գերեվարված զինծառայող Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուն

Սոցցանցերում ևս քննարկումներ են ընթանում.

Գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի հարազատներն ասում են, որ նա ծառայության մեջ էր

«Այ ախպեր, հայերն ասում են զինծառայող էր, հետախույզ էր և վիրավոր է գերեվարվել՝ դիվերսիայի ընթացքում: Զինվորի ծնողներն ու գյուղապետարանի ներկայացուցիչներն էլ են ասում, որ նա զինծառայող էր: Միայն մեր անամոթ ՊՆ-ն է, որ հերքում է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերի հատվածում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Էլման Հուսեյնզադեին գերեվարելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել