«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է հրապարակել, որ Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի է ունեցել վթար, ավելին նշվել է, որ 26 զինծառայողներ վիրավորվել են… Տեղեկացնում ենք, որ տեղի ունեցածը վթար չի եղել և որեւէ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»,- այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: