Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ կապված քրեակատարողական ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Այսպես, վարչապետի խոսքով՝ կան մտահոգություններ սննդի վատ որակի և հանձնուքներ փոխանցելու գործընթացում կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց տեղաբաշխման հետ կապված:
Վարչապետը հանձնարարեց նախարարին՝ ուսումնասիրել խնդիրները դիտարեկլով քրեակատարողական հիմնարկների լիազորությունների փոփոխություն կատարելը: Մասնավորապես սննդի սպասարկման հարցում դիտարկել մասնավոր սեկտորի մասնակցության հարցը:
Ուսումնասիրել նաև հանձնուքների փոխանցելու գործընթացի կոռուպցիոն ռիսկերը: Իսկ դատապարտվածների տեղաբաժշխամն խնդիրը լուծել՝ օգտագործելով բոլոր ռեսուրսներն, այդ թվում նաև նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ն:
Այս ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ արդարադատության նախարարը պետք է զեկուցի մեկամսյա ժամկետում: