Այսօրվա կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ կրթության որակի բարելավման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով՝ ոչ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներով և թերի կրթական ծրագրերով որակ ապահովել հնարավոր չէ: ուսուցիչների մի մասը վերապատրաստումների է մասնակացում՝ զուտ ֆիզիկական ներկայությունն ապահովելով:
Դժգոհություններ կան նաև դասագրքերի բովանդակության վերաբերյալ:
ԿԳ նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մշակել Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում: