Թրամփի կատարած առաջին քայլերը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որոնց մի մասը մեծ հուզում են առաջացրել թե ամերիկացիների շրջանում, թե աշխարհի այլ երկրներում:

Meduza.io-ն համակարգել է, թե ինչ աղմկոտ քայլեր է կատարել Թրամփը՝ պաշտոնի ստանձնման 12 օրերի ընթացքում:

  • Հրամայել է պատ կառուցել Մեքսիկայի սահմանին,
  • Արգելել է ազատ արձակել ձերբակալված անօրինական միգրանտներին,
  • Արգելել է փախստականների մուտքը,
  • Արգելել է  մուսուլման քաղաքացիների ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ՝ նույնիսկ վիզաների առկայության դեպքում,
  • Միգրացիոն և մաքսային ոստիկանության նոր ղեկավար է նշանակել,
  • Հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել ԻՊ-ին հաղթելու պլանը,
  • Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցությունը (TPP) լքելու մասին որոշում է ընդունել,
  • Ստորագրել է Obamacare առողջապահական ապահովագրության ծրագրի չեղարկմանն ուղղված մի շարք փաստաթղթեր,
  • Թույլատրել է կառուցել երկու նավթատար, ինչին դեմ են բնապահպանները,
  • Հեռախոսազրույց է ունեցել Ռդ նախագահ Պուտինի հետ,
  • Արգելել է չինովնիկներին դառնալ լոբբիստ՝ պաշտոնը դադարեցնելուց 5 տարուց շուտ,
  • Աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ իր հանձնարարությունը չկատարելու համար:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել