ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 31-ին տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ավտոճանապարհների իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով նախարարի վերջին շրջայցի արդյունքները։
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել է խրախուսել բոլոր այն ճանապարհաշինական ընկերություններին, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը։ Միաժամանակ, խստագույնս կնախազգուշացվեն ավտոճանապարհների ձմեռային շահագործման և պահպանության գործում թերացած ճանապարհաշինական ընկերությունները, իսկ իրավիճակը չշտկելու դեպքում նրանց հետ պայմանագրերը կդադարեցվեն։