Շարունակվում են մուրացկանությամբ զբաղվողներին բնականոն կյանքի վերադարձնելու նախաձեռնությունները

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո:

Մուրացկանությամբ զբաղված և հայտնաբերված չափահաս քաղաքացիներին ևս քաղաքապետարանը տրամադրում է համակողմանի աջակցություն: Հետագայում մուրացկանության երևույթը կանխելու նպատակով նրանց ընտանիքների հետ որոշակի միջոցառումներ են իրականացնում նաև վարչական շրջանները: Ըստ այդմ էլ ընտանիքների մի մասը հաճախում է բարեգործական ճաշարաններ:
2017թ. հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ: Նրանցից մեկը տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան, իսկ 2-րդ անձի վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է, տեղեկատվություն է տրամադրվել Արարատի մարզպետարանին:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել