Փախստականների կարիքները երբևիցե այսքան մեծ չեն եղել: Աշխարհում 28 միլիոն երեխա արմատախիլ է եղել հակամարտությունների արդյունքում՝ լքելով իրենց տները բռնությունների և սարսափների պատճառով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվում է շարունակել իր աշխատանքն աշխարհի կառավարությունների և այլ գործընկերների հետ ՝ աջակցելով երեխաներին ամենուրեք՝ Սիրիայից Եմեն և Հարավային Սուդան:
Ամերիկայի Միացյալ Նահանգները երկարատև ավանդույթ ունի պաշտպանելու հետապնդումնեիրից փախչող երեխաներին: Մենք վստահ ենք, որ այս աջակցությունը շարունակվելու է, և որ այս նոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ կունենան: Բոլոր փախստական երեխաները մեր կարիքն ունեն: