Իրավաբանի աշխատանքը ակադեմիական երկարատև պրպտումներից զատ ենթադրում է նաև կրթաթոշակների, գիտաժողովների, դրամաշնորհների և այլնի որոնում։
Այս առումով կարևոր է առցանց հարթակների, համալսարանական կայքերի և այլ ռեսուրսների կիրառումը այսպիսի հնարավորությունների որոնման գործում։ Սակայն այս գործընթացը կարող է լինել ճնշող և հոգնեցուցիչ։
Նոր տեխնոլոգիաները կարող են լուծել բազմաթիվ գիտնականների և ուսանողների նմանատիպ խնդիրները և լուծումներից մեկը ԱՐՄԱԿԱԴ հարթակն է։
ԱՐՄԱԿԱԴի գաղափարը շատ պարզ է։ armacad.info հարթակում մեկտեղվում են ամբողջ աշխարհի ակադեմիական հնարավորությունները։
ԱՐՄԱԿԱԴի կայքում իրավաբանություն ոլորտի ցանկացած ուսանող, դասախոս, գիտնական, դատավոր կամ դատախազ հնարավորություն ունի փնտրելու և գտնելու ակադեմիական և կրթական հնարավորություններ։ Ավելին՝ գրանցվելով կայքում յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ունի ընտրելու իր նախընտրած ոլորտներն (տվյալ դեպքում Law) ու ստանալու դրանց վերաբերյալ շաբաթական թարմացումներ։ Գրանցվելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով https://armacad.info/site/academic-newsletter-subscription?page=signup
Գրանցվելուց հետո պետք է էլ. Փոստի հասցեում հաստատել գրանցումը՝ սեղմելով առկա հղման վրա և դրանից հետո ընտրել հետաքրքրություններին համապատասխան ոլորտներն ու սեղմել “Subscribe to Newsletter”.