Երևանում կրկին ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է.

Հանրապետության տարածքում`

Հունվարի 31-ի օրվա երկրոդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 3-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 31-ի օրվա երկրոդ կեսից, փետրվարի 1-ին, 2-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է ձյուն: 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել