Երևանի քաղաքապետարանը սեփական հարկի տակ պաշտոնական հյուրասիրութան կազմակերպման համար պայմանագիր է կնքել է «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ-ի հետ:
Ըստ պայմանագրի հյուրասիրությունը կազմակերպվել է դեկտեմբերի 27-ին՝ 350 անձի և դեկտեմբերի 30-ին՝ 400 անձի համար:
Նախատեսվել է, որ սպասարկող ընկերությունը ետք է ապահովեր համապատասխան սպասքի և սնունդի առաքումը, պատվիրված ճաշատեսակների պատրաստում և մատուցումը, որից տաք կերակրատեսակներ՝ ձկան տեսականին, մսի տեսականին, աղանդերը, ըմպելիքները: Բացի այդ պետք է կատարվեր սրահի համապատասխան ձևավորում, լուսավորում և օդափոխում, ինչպես նաև Ճաշկերույթների մասնակիցների պատշաճ սպասարկում:
Այս ամենի համար «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ–ին վճարվել է 5.176.164 դրամ:
Ալիսա Չիլինգարյան