Լոռու մարզում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են

Մարզի դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև իրավապահ մյուս համակարգերի մարզային կառույցների ղեկավարները: Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը զեկուցել է 2016թ-ի ընթացքում կատարված աշխատանքների մասին, ներկայացրել է առաջիկա անելիքները:

 ՀՀ գլխավոր դատախազը մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված կոնկրետ հանձնարարականներ է տվել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների ակտիվացման ուղղությամբ: Շեշտադրվել է նաև յուրաքանչյուր քրեական գործով հանցանքը ծնող պատճառների, նպաստող պայմանների լիարժեք բացահայտման անհրաժեշտությունը, դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության  միջոցների հետևողական կիրառումը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության, ինչպես նաև իրավապահ մյուս կառույցների աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ տվել է այլ հանձնարարականներ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել