Պատշգամբում հայտնաբերված դիի բնակարանի խուզարկությամբ զինամթերք է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռ.Ֆառաշյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ իր բնակարանում՝ բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով:

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկության ժամանակ նշված բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել են 1 հատ նռնակ և տարբեր տրամաչափի փամփուշներ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել