Ոստիկանությունը հորդրում է ձեռնպահ մնալ դժվարանցանելի ճանապարհներից օգտվելուց

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հունվարի 27-ի, ժամը 9.30-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Սևան-Դիլիջան (Ծովագյուղի խաչմերուկից մինչև Դիլիջանի շրջադարձերը), Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել