Պաշտոնից ազատում Վլադիմիր Գասպարյանի նոր հրամանով

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանն Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որն Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1972 թ. սեպտեմբերի 29-ին, Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:
1995 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
1989 թ. հունիսի 1-ին աշխատանքի է ընդունվել «Արևիկ» կոոպերատիվում, 1992 թ.` «Այգեզարդ» գինու գործարանում:
18.04.1994-07.07.1994 թթ.` Մասիսի ՆԳԲ ՀԱԾ տեսուչ,
07.07.1994-21.01.1998 թթ.` Արտաշատի ՆԳԲ ՔՀԲ օպերլիազոր,
21.01.1998-27.12.2000 թթ.` Արարատի մարզային ՆԳ վարչության շտաբի ռազմամոբիլիզացիոն աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գծով ավագ տեսուչ,
27.12.2000-08.04.2002 թթ.` Արարատի մարզային ՆԳ վարչության ՔՀԲ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,
08.04.2002-29.12.2006 թթ.` Արարատի մարզային վարչության Մասիսի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,
29.12.2006-11.03.2009 թթ.` Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ,
11.03.2009-15.03.2010 թթ.` Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետ,
15.03.2010 թ.` ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից,
ՀՀ ոստիկանության պետի 02.03.2011 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնում:
Պարգևատրվել է`
ՀՀ ոստիկանության պետի կողմից բազմաթիվ խրախուսանքներով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել