Որոշ ճանապարհներին առկա է մառախուղ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ըստ աղբյուրի՝ Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց:

Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել