Իրանում մահապատժի կենթարկեն օլիգարխի Բաբակ Զանջանին: Այս մասին տեղեկացնում է НТВ-ն՝ հղում անելով իրանական աղբյուներին: Իրանի գերագույն դատարանը հաստատել է մահապատժի օրինականությունը:
Նշվում է, որ Sorinet Grou կորպորացիայի ղեկավարը ձերբակալվել է 2013թ. վերջին: Իրանի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունները գնահատվել է 14 միլիարդ դրամ, մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության և չարաշահումների համար: 42-ամյա Զանջանին 2012թ. հայտվել էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի սև ցուցակում այն բանի համար, որ օգնել է Իրանին խուսափել սանկցիաներից:
Օլիգարխի դեմ հարուցված քրեական գործով պարզվել է, որ Իրանի ազգային նավթային ընկերությունը հանձնարարել է նրան վաճառել 2 միլիարդ եվրո արժողությամբ նավթ, սակայն Զանջանին ծախսել է այդ գումարները:
Օլիգարխին կախաղան կհանեն, մահապատժի կատարման օրը դեռ հայտնի չէ:
Իրավաբան.net