ԱՄՆ նախագահը հավատարիմ է սահմանային պատ կառուցելու և անօրինական իմիգրանտների հոսքն Ամերիկա կանգնեցնելու խոստումներին: Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում:
Նշվում է, որ այսպիսով Դոնալդ Թրամփը նպատակ ունի կանգնեցնել հանցավոր խմբավորումները և բռնությունը, ինչպես նաև թմրանյութերի ներմուծումը նահանգներ:
Ըստ աղբյուրիի՝ ԱՄՆ 45-րդ նախագահը նպատակ ունի ավելի ուժեղացնել սահմանային օրենքները: Պաշտոնական կայքէջում՝ ԱՄՆ-ում անօրինականությունները փոխկապակցվում են նաև անօրինական ներգաղթյալների հետ:
«Պաշտպանելով օրենքի կիրարկումը, նշանակում է տեղահանել քրեական անցյալ ունեցող անօրինական ներգաղթյալներին, որոնք մնացել են մեր սահմաններում»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում: