Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 14.27-ին ՌԴ Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել:
Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:
Տուժածներ`
1985 թ. ծնված Վանուշ Սահակյան
1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան
1987 թ . ծնված Գարիկ Կոստանդյան
ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: