Գյումրիում եռյակ է ծնվել

Երկարատև սպասումից հետո Գյումրիում՝ Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին 20:00 սահմաններում Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»­ում՝ կեսարյան հատումով: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը:

«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,­ անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ­հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար:

Նշենք, որ եռյակի հայրիկը  զբաղվում է արտագնա աշխատանքով: Թոքրիյների մայրիկը 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:

Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ և երրորդը տղան Արենը՝ 2կգ 45 գրամ քաշերով: Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30­ամյա մայրը՝ Անի Բալյանն «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել