Փաստաբան Ռուբեն Ղազարյանը հայտնում է, որ հունվարի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ իր պաշտպանյալի հանդեպ արդարացման դատական ակտ է ընդունվել.
«Այսօր 1 տարի 6 ամիս կալանքի տակ մնալուց հետո պաշտպանյալներիցս մեկի նկատմաբբ ( որի նկատմամբ դատախազը պահանջել էր 5 տարի ազատազրկում), դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ և ազատ արձակեց դատարանի դահլիճից, իսկ մյուս 2 պաշտպանյալներիս արարքը ծանրից վերավորակվեց միջին ծանրության արարքի: Ընդ որում քրեական գործ հարուցվել էր և իմ 3 պաշտպանյալներին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, նախաքննության վերջում մեղադրանքը փոփոխվել և մեղադրանք էր առաջադրվել ծանր հանցագործության համար»: