Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: