Վարչապետի հանձնարարականների արդյունքում 101 իրավական ակտեր են մշակվել

Հանձնարարականների փոխարեն հաշվետվություն. Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց ամփոփիչ զեկուցմամբ: Զեկուցողը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի-ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց տեղեկանք նախկինում տրված հանձնարարականենրի կատարման վերաբերյալ:

Նախարարը տեղեկացրեց, որ 2016թ սեպտեմբերի 15-ից մինչև 2017թ. հունվարի 12-ը հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, արդյունքում մշակվել են 101 իրավական ակտեր, որոնցից 51-ը արդեն ընդունվել են:

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ դրանցից առանցքայիններին: Նախարարն ասաց.

  1. Յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է, պարտադիր պետք է անդրադարձ կատարի լիազորությունների ապակենտրոնացման խնդրին, եթե հնարավոր է այն վերապահել նախարարոյթյուններին, դա իրականացվում է: Մեկ այլ աշխատանք, նախատեսվում է, որ բացի պահուստային ֆոնդով իրականացվող վերաբաշխումները, մյուսների մասով որոշում չեն ընդունվելու և դրանք կիրականացվեն գերատեսչությունների կողմից:
  2. Երկրորդը Գնումների մասին նոր օրենքն է, որը նախատեսում է ճկուն և թափանցիկ մեխանիզմ:
  3. Հաջորդը ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիմալացումն է, մեր տվյալներով՝ 2017թ. մենք տնտեսելու ենք 3.9 միլիարդ դրամ,
  4. Ընդունվեցին մի շարք իրավական ակտեր, որոնց միջոցով պետք է իրականացվեն ու շարունակվեն տեսչական բարեփոխումները: 2017թ. 6 տեսչական բարեփոխում պետք է իրականացվի,
  5. Բիզնես համար նպաստավոր ոլորտ ստեղծելը, այս խմբում կարելի է բազմաթիվ լուծումներ մեջբերել, առանձնահատուկ կցանկանայի նշել, որ ձևավորվեց մի բանակցային խումբ, որի նպատակն է Իրան գյուղմթերք ներմուծելը,
  6. Քաղաքացիների կյանքի հեշտացման ու իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշումներ, առաջինը մեկ պատուհանի սկզբունքներն են, որ պետության ծառայությունները պատվիրակվում են օպերատորներին, հենց նրանց միջոցով քաղաքացիները ստանում են այնպիսի ծառայություններ, ինչպես քաղաքացիական կացության գրանցումը և այլ իրավասություններ, որոնք վերապահվում են ոստիկանությանն ու ԱԳՆ-ին: Բացի այդ, կարևոր է նաև ԴԱՀԿ-ի կողմից պարտապանին կարճ հաղորդագրության միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին նամակ ուղարկելու մեխանիզմի ներդնումը,
  7. Կոռուպցիայի դեմ պայքար. այստեղ կան աշխատանքներ, որ ընդհանուր են, օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը, կանխիկ գործառույթների սահմանափակումը, Կոռուպցիայի դեմ պայքարին խորհրդի փոփոխությունը, հայտարարագիր չներկայացնելու դեպքում պատասխանատվության սահմանում, բացի այդ առկա են նաև որոշումներ, որոնք հարցը լուծել են մեկ այլ տեսանկյունից, երբ տարանջատում ենք դիմում ընդունելն ու որոշում կայացնելը՝ դրանով նվազեցնելով կոռուպցիան:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ պարբերաբար հաշվետվություններ են տրվելու հանձնարականների վերաբերյալ, նա նշեց, որ երբեմն ունենում են հանձնարականների թերի կատարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել