Սփյուռքի նախարարությունում ֆինանսական միջոցների սղություն կա, ուստի ստիպված են հետ վերադարձնել երկու մեքենաներ: Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդունվեց նախագիծը՝ առանց քննարկվելու:
Նախագծով առաջարկվում է նախարարության աշխատակազմին ամրացված 2 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:
Սփյուռքի նախարարությունը վերադարձնում է երկու ավտոմեքենաներ՝ Տոյոտա Քեմրի և Նիսսան Քաշքայ մակնիշների, երկուսն էլ 2008թ. արտադրության են, Քեմրիի սկզբնական արժեքը 11.9 մլն դրամ է, իսկ Քաշքայինը՝ 8.9 մլն դրամ: