ԿԳՆ-ում արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ կբացվի

Հայաստանի կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի արտաբյուջետային միջոցների նոր հաշիվ կբացվի: Նման որոշում այսօր ընդունեց կառավարությունը: Նախագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, նշվում է, որ հաշիվը կգործի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

Նոր նախագծով նաև սահմանվեց, որ Սահմանել, որ ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին վավերացված Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին (2014-2020) Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ներդրումների կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել