«Ելք» (անգլ․՝ Way out, ռուս.՝ Исход) դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով և վերոնշյալ տարբերանշանով։
Այս մասին տեղեկացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։