Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 14-ին՝ ժամը 08.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 08.49-ին: Պարզվել է, որ դեսպանի սենյակում այրվել են էլեկտրատաքացուցիչի էլեկտրալարերը և պատին ամրացված մեկ նկար:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: